Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:37 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Որովհետև սրանով է ճշմարիտ այն խոսքը, թե՝ "Այլ է սերմանողը, և այլ՝ հնձողը"։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Քանզի հենց սրանով է ճշմարիտ այն խոսքը, թե՝ “Այլ է սերմանողը և այլ՝ հնձողը”։

Տես գլուխը



ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:37
7 Խաչաձեւ Հղումներ  

Թող ես սերմանեմ, բայց ուրիշն ուտի, և իմ աճեցրածներն արմատախիլ արվեն։


Դու պիտի սերմանես, բայց չհնձես, դու ձիթապտուղ պիտի տրորես, բայց յուղով չես օծվի, քաղցու պիտի անես, բայց գինի չես խմի։


Վախենում էի քեզանից, որովհետև դու խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, և հնձում ես, ինչ որ չես ցանել"։


Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է ինձ, ինքն էլ նույն գործերը կանի, որ ես եմ անում, և դրանցից է՛լ ավելի մեծ բաներ կանի, որովհետև ես իմ Հոր մոտ եմ գնում։


Հնձողը վարձ է ստանում և հավիտենական կյանքի համար պտուղ հավաքում, որպեսզի ուրախանան և՛ սերմանողը, և՛ հնձողը։


Ես ձեզ ուղարկեցի հնձելու այն, ինչ դուք չեք մշակել. ուրիշներն աշխատեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք»։


Երբ իսրայելացիները սերմ էին ցանում, մադիանացիները հարձակվում էին նրանց վրա. և ամաղեկացիներն ու արևելքի բնակիչներն էլ էին հարձակվում նրանց վրա.