Միջագետքից վերադառնալիս Հակոբը եկավ սյուքեմացիների Սաղեմ քաղաքը, որ գտնվում է Քանանի երկրում, և բնակվեց քաղաքի դիմաց։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ Հովհաննեսը Այենոնում՝ Սաղեմի մոտ էր մկրտում, որովհետև այնտեղ շատ ջուր կար. մարդիկ գալիս էին ու մկրտվում, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ Հովհաննեսն էլ մկրտում էր Այենոնում՝ Երուսաղեմի մոտ, որովհետև այնտեղ շատ ջրեր կային, և մարդիկ գալիս ու մկրտվում էին, |
Միջագետքից վերադառնալիս Հակոբը եկավ սյուքեմացիների Սաղեմ քաղաքը, որ գտնվում է Քանանի երկրում, և բնակվեց քաղաքի դիմաց։
Մայրդ ջրերի վրա տնկված որթի պես է, ջրերի մոտ տնկված, պտղատու և ոստալի եղավ հորդառատ ջրերի պատճառով։
Եվ ահա Իսրայելի Աստծու փառքը գալիս էր արևելքից, և նրա գալու ձայնը վարար ջրերի ձայնի նման էր։ Եվ երկիրը լուսավորվեց նրա փառքից։
Եվ ժողովրդի այն բազմություններին, որոնք դուրս էին եկել նրանից մկրտվելու, ասաց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել գալիք բարկությունից։
Դրանից հետո Հիսուսը և իր աշակերտները եկան Հուդայի երկիր։ Նա նրանց հետ այնտեղ մնաց և մկրտում էր։
Եվ երկնքից ձայն լսեցի՝ նման ջրերի ուժեղ ձայնի և հուժկու որոտի ձայնի, լսեցի նաև ձայն՝ նման քնարահարների, երբ իրենց քնարներն էին նվագում։
Եվ լսեցի մի ձայն՝ նման մեծ բազմության և առատ ջրերի, ինչպես ձայնը ուժեղ որոտի, որ ասում էր. «Ալելո՛ւիա, որովհետև թագավորեց Ամենակալ Տերը՝ Աստված։
Նա էլ անցավ Եփրեմի սարից, Սաղիսա երկրից էլ անցավ, բայց չգտան, և Սաղիմի երկրից էլ անցան, բայց այնտեղ էլ չկային, Բենիամինյանների երկրից էլ անցան, բայց չգտան։