Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈՎՀԱՆՆԵՍ 21:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սա այն աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, և որն էլ դրանք գրեց, ու գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այդ աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որն էլ գրեց դրանք, և գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է։

Տես գլուխը



ՀՈՎՀԱՆՆԵՍ 21:24
5 Խաչաձեւ Հղումներ  

Եվ դուք էլ կվկայեք, որովհետև սկզբից ինձ հետ եք»։


Եվ սա տեսնողը վկայեց, և նրա վկայությունը ճշմարիտ է, ու նա գիտի, որ ճշմարիտ է ասում, որպեսզի դուք ևս հավատաք։


Սա է, որ եկավ ջրով ու արյամբ՝ Հիսուս Քրիստոսը. ոչ միայն ջրով, այլ ջրով ու արյամբ, և Հոգին է, որ վկայում է, որովհետև Հոգին է ճշմարտությունը։


Դեմետրիոսին բոլորն են վկայում և նույնիսկ ինքը՝ ճշմարտությունը. մենք ևս վկայում ենք, ու գիտես, որ մեր վկայությունը ճշմարիտ է։