ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:26 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք. |
Եվ երբ իր բոլոր ոչխարներին դուրս է հանում, գնում է նրանց առջևից, իսկ ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը։
Եվ ասաց. «Դրա համար ձեզ ասացի, որ ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե իմ Հոր կողմից տրված չէ նրան»։
Մենք Աստծուց ենք. ով Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, ով Աստծուց չէ, չի լսում մեզ. սրանից ենք ճանաչում ճշմարտության Հոգին և խաբեության հոգին։