Սրա համար քուրձե՛ր հագեք, սգացե՛ք ու ողբացե՛ք, որ Տիրոջ բորբոք բարկությունը մեզնից չի հեռացել”»։
ՀՈՎԵԼ 1:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Զարթնե՛ք, ո՛վ հարբածներ, ու լացե՛ք և ողբացե՛ք, ո՛վ բոլոր գինի խմողներ, քաղցուի համար, որ կտրվել է ձեր բերանից։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սթափվե՛ք, գինուց հարբածնե՛ր, լացե՛ք և սգացե՛ք բոլորդ, որ խմում եք գինին մինչև հարբելը, որովհետև վերցվեց ձեր բերանից ուրախությունն ու խնդությունը։ |
Սրա համար քուրձե՛ր հագեք, սգացե՛ք ու ողբացե՛ք, որ Տիրոջ բորբոք բարկությունը մեզնից չի հեռացել”»։
«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ողբացե՛ք. ավա՜ղ այն օրվան։
Ամաչե՛ք, ո՛վ հողագործներ, ողբացե՛ք, ո՛վ այգեգործներ, ցորենի համար և գարու համար, որովհետև արտերի բերքը փչացել է։
Քո՛ւրձ հագեք և սո՛ւգ արեք, ո՛վ քահանաներ, ողբացե՛ք, ո՛վ զոհասեղանի ծառաներ, եկե՛ք, գիշերը քուրձերով անցկացրե՛ք, ո՛վ իմ Աստծու ծառաներ, որովհետև ձեր Աստծու տնից վերացել են հացի ընծան և հեղման գինին։
Եվ իմ ժողովրդի վրա վիճակ գցեցին և տղեկին տվեցին պոռնիկի վարձի դիմաց, աղջնակին ծախեցին գինու դիմաց և խմեցին։