Թեև տնկած օրը դրանք աճեցրիր և առավոտյան բուսցրիր քո ցանածը, բայց հունձն անհետանում է վշտի և անբուժելի ցավի օրը։
ՀՈՎԵԼ 1:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամաչե՛ք, ո՛վ հողագործներ, ողբացե՛ք, ո՛վ այգեգործներ, ցորենի համար և գարու համար, որովհետև արտերի բերքը փչացել է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ողբացե՛ք, մշակնե՛ր՝ ունեցվածքով հանդերձ, ցորենի և գարու վրա, որովհետև վերացավ այգեկութն ագարակից, |
Թեև տնկած օրը դրանք աճեցրիր և առավոտյան բուսցրիր քո ցանածը, բայց հունձն անհետանում է վշտի և անբուժելի ցավի օրը։
Հուդան սուգ է անում, և նրա քաղաքները հյուծվում են, սև՝ մինչև գետին, և բարձրանում է Երուսաղեմի աղաղակը։
Բաբելոնից կոտորե՛ք սերմանողին և հնձի ժամանակ մանգաղ բռնողին, կոտորող սրի վախից յուրաքանչյուրը պիտի վերադառնա իր ժողովրդին, և ամեն մարդ իր երկիրը պիտի փախչի։
Ո՞վ է այն իմաստուն մարդը, որ սա հասկանա. ում որ Տիրոջ բերանը խոսած լինի և պատմի այն, թե ինչո՛ւ է կործանվել երկիրը և ավերվել անապատի պես, որտեղից անցնող չկա։
«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ողբացե՛ք. ավա՜ղ այն օրվան։
Ուստի Տերը՝ Զորքերի Տեր Աստվածը, այսպես է ասում. «Բոլոր հրապարակներում ողբ պիտի լինի, և բոլոր փողոցներում “վա՜յ, վա՜յ” պիտի ասեն և հողագործին սգի պիտի կանչեն և եղերերգուներին՝ ողբի։
Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։