Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 9:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Որ Արջը, Հայկն ու Բազմաստեղն է ստեղծել ու Հարավի համաստեղությունները,

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նա է ստեղծել Բազմաստղն ու Գիշերաստղը, Սայլն ու հարավի աստղախումբը։

Տես գլուխը



ՀՈԲ 9:9
8 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Աստված երկու մեծ լուսատուներ արարեց. մեծ լուսատուն՝ ցերեկվա վրա իշխելու համար, իսկ փոքր լուսատուն՝ գիշերվա վրա իշխելու համար. ստեղծեց նաև աստղերը։


Հարավից փոթորիկն է գալիս, իսկ հյուսիսից՝ ցուրտը։


Նա իր վերնատներից ջուր է խմեցնում լեռներին, քո գործերի պտուղներով կշտացնում ես երկիրը։


Նա իր վերնատները շինում է ջրերի վրա, ամպերը կառք է դարձնում իր համար և գնում է քամու թևերի վրա։


Նա հաշվում է աստղերը և նրանց բոլորին կոչում է իրենց անուններով։


փնտրե՛ք նրան, որ ստեղծեց Բազմաստեղն ու Հայկը, որ մահվան ստվերն առավոտ է դարձնում և ցերեկը խավարեցնում գիշերվա, որ ծովի ջրերն է կանչում և լցնում երկրի մակերեսի վրա. նրա անունը Տեր է։


Այնտեղից պտույտ գործելով՝ հասանք Ռեգիոն։ Երբ մեկ օր հետո հարավի քամին փչեց, երկու օրում հասանք Պոտիոլոս,