ՀՈԲ 9:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե ուզի նրա հետ վիճել, հազարից մեկին չի կարողանա պատասխանել։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե մեկը փորձի նրա հետ դատաստանի մեջ մտնել, նա չի լսի նրան, որովհետև նրա մի խոսքը հազարից մեկին չի կարող պատասխանել։ |
«Ամենակարողի հետ վիճողը պիտի կարողանա՞ նրան մեղադրել. Աստծուն հանդիմանողը թող պատասխանի»։
Եթե ես արդար լինեմ, բերա՛նս ինձ կդատապարտի։ Եթե ես կատարյալ լինեմ, ա՛յն ինձ հանցավոր կհայտարարի։
Որովհետև անթիվ չարիքներ են պատել ինձ, իմ անօրենությունները հասան ինձ վրա, և ես չեմ կարող տեսնել. դրանք իմ գլխի մազերից ավելի շատ են, և իմ սիրտը լքեց ինձ։
Բայց դու ո՞վ ես, մա՛րդ, որ Աստծու դեմ ես խոսում. մի՞թե ստեղծվածն իրեն Ստեղծողին կարող է ասել. «Ինձ ինչո՞ւ այդպես ստեղծեցիր»։