Նրա վեր կենալու ժամանակ զորավորները դողում են, թնդյունի պատճառով շփոթվում։
Երկրի վրա չկա բան, որ նման լինի նրան։ Նա ստեղծվել է իբրև խաղալիք իմ հրեշտակների համար։
Այն անիծեն օրն անիծողները, որոնք պատրաստ են լևիաթանին զարթնեցնելու։
Սիրտը քարի նման ձուլված է, կարծես տակի ջրաղացքարի պես պինդ է։
Նրան հասնող սուրը չի դիմանա, նիզակը, գեղարդը, զրահն էլ։
Իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և նա փրկեց նրանց իրենց վշտերից։