ՀՈԲ 4:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Եթե մեկը փորձի քեզ մի խոսք ասել, կսրտնեղե՞ս. բայց ո՞վ կարող է իրեն զսպել, որ չխոսի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Մի՞թե շատ անգամներ է քո խոսքը զազրալից եղել քո խոսքերի զորությանն ո՞վ կդիմանա։ |
Եթե ասեմ. «Նրան չեմ հիշատակելու և այլևս չեմ խոսելու նրա անունով», այն ժամանակ սրտիս մեջ կարծես վառված կրակ լինի՝ ոսկորներիս մեջ փակված. այն կրելուց հոգնեցի ու չկարողացա։
Սակայն Տիրոջ զայրույթով լիքն եմ, հոգնել եմ զսպելուց։ «Թափի՛ր երեխաների վրա՝ փողոցում, և երիտասարդների հավաքի վրա, որովհետև պիտի բռնվեն մարդը կնոջ հետ, ծերը՝ տարիքն առածի հետ։