Որ երկիրը ձև առնի, ինչպես կնիքի կավը, և ներկայանա որպես հանդերձով զարդարված.
Կամ թե դո՞ւ կավն առնելով ստեղծեցիր կենդանի և խոսուն արարածին և զետեղեցիր երկրի վրա։
Որ երկրի ծայրերը բռնի, և ամբարիշտները նրանից թոթափվեն։
Ամբարիշտներից իրենց լույսը վերցվի, ու բարձր բազուկը կոտրվի։
Լույսը հագնում ես հանդերձանքի պես, երկինքը տարածում ես վարագույրի պես։
Անդունդներով, ինչպես հանդերձանքով, ծածկեցիր նրան. ջրերը կանգնում են լեռների վրա։