Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 34:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մի՞թե արդարություն ատողը կարող է իշխել, և կամ թե արդար Հզորին կարո՞ղ ես հանցավոր հանել։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Չե՞ս մտածում, որ նա, ով ատել է անիրավությունը, խորտակել է նաև չարերին՝ լինելով հավիտենապես արդար։

Տես գլուխը



ՀՈԲ 34:17
10 Խաչաձեւ Հղումներ  

Քա՛վ լիցի քեզ այդպիսի բան անելը, որ արդարին ամբարիշտի հետ մեռցնես, և արդարն ամբարիշտի պես լինի. քա՛վ լիցի քեզ։ Մի՞թե ամբողջ աշխարհի դատավորը արդարություն չի անի»։


Եվ Շարուհեայի որդի Աբեսսան պատասխանեց և ասաց. «Մի՞թե Սեմեին չի մեռնելու սրա փոխարեն, որ անիծեց Տիրոջ օծյալին»։


Իսրայելի Աստվածն ասաց, Իսրայելի Վեմը խոսեց ինձ հետ. “Մարդկանց վրա իշխողը թող արդար լինի Եվ Աստծու երկյուղով իշխի։


Այս ամենում Հոբը չմեղանչեց և Աստծու հանդեպ անզգամություն չարեց։


Եթե հասկացողություն ունես, լսի՛ր այս բաները, իմ խոսքերի ձայնին ակա՛նջ դիր։


Աստված թագավորին ասում է՝ ո՛վ անպիտան, ազնվականներին՝ ո՛վ չար։


Որպեսզի անաստվածը չթագավորի, և ժողովրդի համար որոգայթ չլինի։


Հիրավի պիտի խափանե՞ս իմ դատաստանը, ինձ հանցավո՞ր անես, որպեսզի ինքդ արդարանաս։


Հիմա ի՞նչ ասենք. Աստծու մոտ մի՞թե անարդարություն կա. քա՛վ լիցի։