ՀՈԲ 3:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա արշալույսի աստղերը խավարեն, լույսի սպասի, բայց չլինի. թող այդ գիշերը արշալույսի ճառագայթները չտեսնի, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թող այն գիշերվա աստղերը խավարեն, գիշերը սպասի, բայց լույս չտեսնի, ու չտեսնի թող ծագելն Արուսյակի. |
Փա՛ռք տվեք Տիրոջը՝ ձեր Աստծուն, քանի դեռ խավար չի բերել, և ձեր ոտքերը մթնշաղին բլուրների վրա դեռ չեն սայթաքել։ Դուք կսպասեք լույսի, բայց նա այն մահվան ստվեր ու թանձր մեգ կդարձնի։
Խաղաղություն ակնկալեցինք, բայց բարիք չկար, բժշկության ժամանակին սպասեցինք, բայց ահա՝ սարսափ։