Ո՛չ խաղաղություն ունեմ, ո՛չ հանգստություն, ո՛չ էլ հանդարտություն. վրդովումն է եկել»։
Չխաղաղվեցի, դադար չառա ես, ոչ էլ հանգստացա, քանի որ վրաս բարկությունն իջավ»։
Մի՞թե նրա աղաղակն Աստված կլսի, երբ նրա վրա նեղություն գա։
Մինչ ես բարիքի էի սպասում, չարիք եկավ, լույս էի ակնկալում, խավար եկավ։
Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանեց.
Երբ ասում եմ, որ անկողինս ինձ մխիթարելու է, մահիճս՝ իմ գանգատը թեթևացնելու,
Այն ժամանակ դու ինձ երազներով ես վախեցնում և ինձ ցնորքներով ես զարհուրեցնում,
Տե՛ր, ապրեցրո՛ւ ինձ քո անվան համար, քո արդարության համար իմ անձը հանի՛ր նեղությունից։