ՀՈԲ 3:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կամ ինչպես վիժվածը, թաղված կլինեի, այն մանուկների նման, որոնք լույսը չտեսան։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ կամ իբրև վիժվածք, որ դուրս է ընկնում արգանդից իր մոր, կամ իբրև մանուկներ, որոնք չտեսան լույսը։ |
Ձեր կաթսաները այրվող փշերի տաքությունը դեռ չզգացած՝ թե՛ չայրվածը, թե՛ այրվածը պիտի տարվեն մրրիկից։
Բայց այդ երկուսից էլ լավագույնը նա է, ով դեռևս չի եղել, որ չի տեսել արեգակի տակ գործվող չարությունը։
Եթե մի մարդ հարյուր որդի ծնի և շատ տարիներ ապրի, և նրա տարիների օրերը բազմաթիվ լինեն, ու նրա անձը չկշտանա բարիքից, և նա թաղում էլ չունենա, ես ասում եմ, որ վիժածը նրանից լավ է։