Թամարը մոխիր վերցրեց, ցանեց իր գլխին, պատառոտեց իր վրայի գունագեղ պատմուճանը և իր ձեռքերն իր գլխին դրած՝ գնում էր ու լաց լինում։
ՀՈԲ 2:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա, կավե ամանի մի կտոր առած ու մոխրի մեջ նստած, իրեն դրանով քերում էր։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Հոբը նստեց քաղաքից դուրս՝ աղբանոցում, խեցու մի կտոր առած՝ քերում էր թարախը։ |
Թամարը մոխիր վերցրեց, ցանեց իր գլխին, պատառոտեց իր վրայի գունագեղ պատմուճանը և իր ձեռքերն իր գլխին դրած՝ գնում էր ու լաց լինում։
Երբ Մուրթքեն իմացավ այս բոլոր եղածները, պատռեց իր հանդերձները. քուրձ հագավ ու մոխիր ցանեց իր վրա և գնաց քաղաքի կենտրոնը և բարձրաձայն ու դառնորեն լաց եղավ։
Բոլոր գավառներում ամեն տեղ, ուր որ հասնում էր թագավորի խոսքն ու հրամանը, հրեաները մեծ սուգ էին անում և ծոմ էին պահում. լացուկոծ էին անում. շատերը պառկում էին քուրձով և մոխրի վրա։
Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն և գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն։ Նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար։
Ո՛վ իմ ժողովրդի դուստր, քո՛ւրձ հագիր և մոխրի մե՛ջ թավալվիր, միամորի սո՛ւգ արա, դառնակսկիծ կոծ, որովհետև կործանողը հանկարծակի մեզ վրա պիտի գա։
և իրենց ձայնը կբարձրացնեն քեզ համար և դառնապես կաղաղակեն ու հող կլցնեն իրենց գլուխների վրա և մոխրի մեջ կթավալվեն։
Խոսքը հասավ Նինվեի թագավորին։ Նա վեր կացավ իր գահից և իր վրայից հանեց պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։
«Վա՛յ քեզ, Քորազի՛ն, վա՛յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում և Սիդովնում կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց արդեն քրձով ու մոխրով ապաշխարած կլինեին։