Նրանք իրենց անասունները բերեցին Հովսեփի մոտ, և Հովսեփը նրանց ձիերի, ոչխարների, արջառների և էշերի փոխարեն հաց տվեց նրանց։ Եվ այդ տարի նրանց հացով կերակրեց նրանց բոլոր անասունների փոխարեն։
ՀՈԲ 2:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Մորթի տեղ մորթ. մարդս իր ողջ ունեցվածքն իր անձի դիմաց կտա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պատասխան տվեց սատանան ու ասաց Տիրոջը. «Մարդն ինչ որ ունի, կտա իր կաշվի դիմաց։ |
Նրանք իրենց անասունները բերեցին Հովսեփի մոտ, և Հովսեփը նրանց ձիերի, ոչխարների, արջառների և էշերի փոխարեն հաց տվեց նրանց։ Եվ այդ տարի նրանց հացով կերակրեց նրանց բոլոր անասունների փոխարեն։
Ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ ու ոչնչանանք թե՛ մենք, թե՛ մեր երկիրը. ծախո՛ւ առ մեզ ու մեր հողը հացի դիմաց, և մենք ու մեր հողը թող ծառաներ լինենք փարավոնին։ Սերմացո՛ւ տուր, որ ապրենք ու չմեռնենք, և երկիրն էլ անապատ չդառնա»։
Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Ահա մենք լսել ենք, որ Իսրայելի տան թագավորները ողորմած թագավորներ են. թող մեր մեջքերին քուրձեր և մեր գլուխներին չվաններ դնենք և գնանք դուրս՝ Իսրայելի թագավորի մոտ. գուցե նա ողջ թողնի քո անձը»։
Տերը սատանային ասաց. «Իմ ծառա Հոբին ուշադրություն դարձրի՞ր, որ երկրի վրա նրա նման կատարյալ, արդար, աստվածավախ և չարությունից հեռացող մարդ չկա, ու դեռ իր կատարելությունը պահում է, թեև ուզում էիր ինձ համոզել, որ նրան զուր տեղը կործանեի»։
Բայց հիմա ձեռքդ երկարի՛ր և նրա ոսկորին ու մարմնին դիպի՛ր և կտեսնես, որ քո դիմաց քեզ կհայհոյի»։
Եվ տասը մարդ գտնվեց նրանց մեջ, որ Իսմայելին ասացին. «Մեզ մի՛ սպանիր, մենք դաշտում ցորենի, գարու, յուղի և մեղրի գաղտնի շտեմարաններ ունենք»։ Եվ նա թողեց ու նրանց չսպանեց իրենց եղբայրների հետ։
Մարդուն ի՞նչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի, կամ մարդն ի՞նչ փրկագին կտա։
Դրա համար էլ ասում եմ ձեզ. մի՛ հոգացեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն առավել է, քան կերակուրը, և մարմինն առավել է, քան հագուստը։
Նրանք Հեսուին պատասխանեցին՝ ասելով. «Որովհետև քո ծառաներն ստույգ իմացան, որ քո Տեր Աստվածն իր ծառա Մովսեսին հրամայել է, որ այս ամբողջ երկիրը ձեզ տա և այս երկրի բոլոր բնակիչներին բնաջինջ անի ձեր առաջ, ուստի ձեր պատճառով մենք շատ վախեցանք մեր կյանքի համար և այդ բանն արեցինք։