ՀՈԲ 15:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մանավանդ որ երկյուղածությունը խափանում ես և առ Աստված աղոթքն արգելում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրանց երկյուղը դու էլ մերժեցիր ու Տիրոջ առաջ դիզեցիր այսպիսի խոսքեր։ |
Որովհետև անօրենությունդ բերանիդ այդպես է սովորեցնում, և դու նենգավորների լեզուն ես ընտրել։
Հուսահատ մարդուն անհրաժեշտ է բարեկամների օգնությունը, թեկուզ նա Ամենակարողի վախն էլ թողած լինի։
Նրանք իրենց սրտով չեն աղաղակում ինձ, այլ ողբում են իրենց անկողինների վրա. նրանք ցորենի և գինու համար խռնվում են, ըմբոստանում իմ դեմ։
Եվ երբ իր հորեղբայրը կամ նրա այրողը նրան վերցնի, որ ոսկորները դուրս տանի տնից, տան խորքում եղողին պիտի հարցնի. “Ուրիշը կա՞ մոտդ”, նա պիտի ասի՝ ո՛չ։ Նա էլ պիտի ասի. “Լռի՛ր, որովհետև Տիրոջ անունը չպիտի հիշենք”։
Ես չեմ անտեսում Աստծու շնորհը, քանզի եթե արդարությունը օրենքի միջոցով է գալիս, ուրեմն Քրիստոսը զուր տեղը մեռավ։