Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 14:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ջրերը մաշեցնում են քարերը, նրա հոսանքները սրբում են երկրի հողը, դու էլ կործանում ես մարդու հույսը։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ ինչպես ջրերն են քարերը ողորկում, հեղեղում դաշտերը կոշտ հողի, այնպես էլ մարդու հույսերն ես չքացրել։

Տես գլուխը



ՀՈԲ 14:19
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ես ջրհեղեղ պիտի բերեմ երկրի վրա՝ ոչնչացնելու ամեն մարմին, որի մեջ կենդանության շունչ կա երկնքի տակ. և ինչ որ կա երկրի վրա, կոչնչանա։


Մինչև անգամ սարն ընկնում փշրվում է, ապառաժը՝ իր տեղից փոխադրվում,


Եվ հիմա իմ հույսը որտե՞ղ է, իմ հույսն ո՞վ կտեսնի։


Ինձ ամեն կողմից խորտակել է, ու ես գնում եմ, և իմ հույսը ծառի նման արմատախիլ է արել։


Որոնք ժամանակից շուտ հափշտակվեցին. գետը տարավ նրանց հիմքերը,


Որովհետև ի՞նչն է անաստվածի հույսը, երբ նա կտրվի, և Աստված նրա հոգին իրենից առնի։


Օրերս մաքոքից արագ են վազում և առանց հույսի վերջանում են։


Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այս ոսկորներն ամբողջ Իսրայելի տունն են։ Ահա նրանք ասում են. “Մեր ոսկորները չորացան, և մեր հույսը վերացավ. մենք ոչնչացած ենք”։