Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 8:34 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դրանից հետո կարդաց օրենքի բոլոր խոսքերը՝ օրհնություններն ու անեծքները, ինչ որ գրված էր օրենքի գրքում։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ապա Հեսուն կարդաց այս օրենքի բոլոր խոսքերը, օրհնություններն ու անեծքները, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքի գրքում։

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 8:34
10 Խաչաձեւ Հղումներ  

Այն օրը ժողովրդին լսելի կարդացվեց Մովսեսի գրքից, և նրանում գրված գտնվեց, որ ամմոնացի և մովաբացի հավիտյան չպիտի մտնի Աստծու ժողովրդի մեջ.


Կանգնել էին իրենց տեղում և օրվա քառորդը կարդացին իրենց Տեր Աստծու օրենքի գրքից, և մի քառորդը խոստովանում և երկրպագում էին իրենց Տեր Աստծուն։


Ղևտացիները կխոսեն և բարձր ձայնով կասեն Իսրայելի բոլոր մարդկանց.


Տերը քեզ կհարվածի խելագարությամբ, կուրությամբ և սրտադողով։


Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ գիշեր-ցերեկ դրա մասի՛ն մտածիր, որպեսզի պահես և կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ. այն ժամանակ ճանապարհը դու հաջող կդարձնես և այն ժամանակ հաջողություն կունենաս։