ՀԵՍՈՒ 7:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Առավոտյան մոտեցե՛ք ձեր ցեղերով, և ո՛ր ցեղին որ Տերը ցույց տա, նա մոտենա իր ազգատոհմերով, և ո՛ր ազգատոհմին որ Տերը ցույց տա, նա մոտենա իր տներով, և ո՛ր տունը որ Տերը ցույց տա, նա մոտենա իր տղամարդկանցով։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առավոտյան ամենքդ հավաքվե՛ք ըստ ձեր ցեղերի։ Այն ցեղը, որին ցույց կտա Տերը, մոտեցրե՛ք տոհմերով, այն տոհմը, որին ցույց կտա Տերը, մոտեցրե՛ք տներով, և այն տունը, որին ցույց կտա Տերը, մոտեցրե՛ք այրերով, |
Եվ միմյանց ասում էին. «Եկե՛ք վիճակ գցենք և իմանանք, թե ո՛ւմ պատճառով է մեզ այս չարիքը եկել»։ Վիճակ գցեցին, և վիճակն ընկավ Հովնանին։