ՀԵՍՈՒ 6:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Հեսուն ժողովրդին ասաց, յոթ քահանաները, որոնք ունեին յոթ հոբելյանական փողերը, Տիրոջ առաջն անցնելով, հնչեցրին փողերը, ու Տիրոջ ուխտի տապանակը գնում էր նրանց ետևից։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ երբ պատվիրեց ժողովրդին, յոթ քահանաները, որ կրում էին յոթ սրբազան փողերը, նույնպես անցան Տիրոջ առաջ և ուժգին հնչեցրին փողերը։ Տիրոջ Ուխտի տապանակը գնում էր նրանց հետևից, |
Եվ ասաց ժողովրդին. «Անցե՛ք, շրջապատե՛ք քաղաքը, և զինյալ մարդիկ Տիրոջ տապանակի առաջն անցնեն»։
Զինյալ մարդիկ գնում էին փողեր հնչեցնող քահանաների առջևից, իսկ վերջապահները՝ տապանակի ետևից. քահանաները գնում և հնչեցնում էին փողերը։