Իսրայելի որդիները քառասուն տարի մանանա կերան, մինչև որ եկան շեն երկիր։ Մանանա կերան, մինչև որ եկան Քանանի երկրի սահմանը։
ՀԵՍՈՒ 5:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հաջորդ օրը, երբ այդ երկրի բերքից կերան, մանանան դադարեց, և դրանից հետո Իսրայելի որդիների համար այլևս մանանա չկար։ Այդ տարի նրանք կերան Քանանի երկրի արդյունքից։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ օրը՝ այդ երկրի ցորենից ուտելուց հետո, մանանան դադարեց, և Իսրայելի որդիներն այլևս մանանա չգտան։ Եվ այդ տարի նրանք հավաքեցին փյունիկեցիների երկրի պտուղը։ |
Իսրայելի որդիները քառասուն տարի մանանա կերան, մինչև որ եկան շեն երկիր։ Մանանա կերան, մինչև որ եկան Քանանի երկրի սահմանը։
Բարին ժառանգություն է թողնում իր թոռների համար, բայց մեղավորի հարստությունը արդարի համար է պահված։
Ես ձեզ ուղարկեցի հնձելու այն, ինչ դուք չեք մշակել. ուրիշներն աշխատեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք»։