Իսրայելի որդիները գնացին և արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին. նրանք այդպես էլ արեցին։
ՀԵՍՈՒ 4:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես Հեսուն պատվիրել էր. նրանք տասներկու քար վերցրին Հորդանան գետի միջից Իսրայելի որդիների ցեղերի թվի համեմատ, ինչպես որ Տերն ասել էր Հեսուին, դրանք իրենց հետ տարան իջևանատեղի և դրեցին այնտեղ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրեց Հեսուին։ Իսրայելի որդիների անցնելուց հետո Հորդանան գետի միջից տասներկու քարեր վերցնելով՝ իրենց հետ տարան բանակատեղի և դրեցին այնտեղ։ |
Իսրայելի որդիները գնացին և արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին. նրանք այդպես էլ արեցին։
Մովսեսը գրի առավ Տիրոջ բոլոր խոսքերը։ Առավոտյան վեր կենալով՝ զոհասեղան շինեց լեռան ստորոտին և տասներկու քարե սյուներ կանգնեցրեց Իսրայելի տասներկու ցեղերի համեմատ։
Հեսուն ուրիշ տասներկու քարեր կանգնեցրեց Հորդանան գետի մեջ, այնտեղ, ուր ոտք էին դրել ուխտի տապանակը վերցնող քահանաները, և մինչև այսօր դրանք այնտեղ են։