ՀԵՍՈՒ 24:29 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս բաներից հետո մեռավ Տիրոջ ծառա Նավեի որդի Հեսուն՝ հարյուր տասը տարեկան լինելով։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Իսրայելը պաշտեց Տիրոջը Հեսուի կենդանության բոլոր օրերին և այն ծերերի կենդանության բոլոր օրերին, որոնք ողջ մնացին Հեսուից հետո, և որոնք տեսան Տիրոջ բոլոր գործերը, որ նա արեց Իսրայելի համար։ |
Հովսեփը մեռավ հարյուր տասը տարեկան հասակում։ Նրան զմռսեցին ու դրեցին մի տապանի մեջ Եգիպտոսում։
Նրան թաղեցին իր ժառանգության սահմանի մեջ՝ Գաաս լեռան հյուսիսային կողմում գտնվող Եփրեմի լեռան վրա, Թամնաթ-Սարայում։
Եվ երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Գրի՛ր. "Երանի այն մեռելներին, որոնք այսուհետև Տիրոջով են ննջում։ Այո՛, Հոգին ասում է, որ իրենց տքնությունից կհանգստանան, քանի որ նրանց գործերը հետևում են նրանց"»։
Նրան թաղեցին իր ժառանգության սահմանում՝ Գաաս սարի հյուսիսային կողմում, Եփրեմի սարի Թամնաթ-Հարեսում։