Երբ մոտեցան Իսրայելի մահվան օրերը, նա կանչեց իր որդի Հովսեփին և ասաց նրան. «Եթե հիմա շնորհ գտա քո առաջ, աղաչում եմ, ձեռքդ դի՛ր իմ երանքի տակ և մարդասիրություն ու հավատարմությո՛ւն ցույց տուր ինձ։ Աղաչում եմ, ինձ Եգիպտոսում մի՛ թաղիր.
ՀԵՍՈՒ 23:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ահա ես այսօր ամբողջ երկրի ճանապարհն եմ գնում, և դուք ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով գիտեք, որ ձեր Տեր Աստվածը ձեզ համար ինչքան բարի խոսքեր որ ասել էր, դրանցից մի բան չպակասեց, բոլորն էլ կատարվեցին ձեզ համար, դրանցից ոչ մի խոսք գետինը չընկավ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ահա ես այսօր բռնում եմ այն ճանապարհը, որը երբևէ պիտի բռնի այս երկրի վրա եղող ամեն մարդ։ Իմացե՛ք ձեր ամբողջ սրտով և ձեր ամբողջ հոգով, որ այն բոլոր խոսքերից, որ ասաց Տերը՝ ձեր Աստվածը, ոչ մի բան անկատար չմնաց, այլ ամեն ինչ կատարվեց ձեզ համար. դրանցից ոչ մի խոսք սխալ դուրս չեկավ։ |
Երբ մոտեցան Իսրայելի մահվան օրերը, նա կանչեց իր որդի Հովսեփին և ասաց նրան. «Եթե հիմա շնորհ գտա քո առաջ, աղաչում եմ, ձեռքդ դի՛ր իմ երանքի տակ և մարդասիրություն ու հավատարմությո՛ւն ցույց տուր ինձ։ Աղաչում եմ, ինձ Եգիպտոսում մի՛ թաղիր.
«Օրհնյա՜լ լինի Տերը, որ հանգստություն է տվել Իսրայելի իր ժողովրդին իր բոլոր ասածների պես, և բոլորովին բան չի պակասել բոլոր այն բարի բաներից, ինչ նա խոստացել էր իր ծառա Մովսեսի միջոցով։
Եվ իջա, որ նրանց ազատեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այն երկրից ու տանեմ մի լավ ու լայնարձակ երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, որտեղ բնակվում են քանանացիները, քետացիները, ամորհացիները, փերեզացիները, խևացիները և հեբուսացիները։
Բարձր տեղից պիտի վախենան և պիտի սարսափեն ճանապարհին. նշենին պիտի ծաղկի, և մարախը պիտի ծանրանա, ախորժակը պիտի դադարի, որովհետև մարդը գնում է իր հավիտենական տունը, և փողոցում շրջում են սգացողները։
Ամեն ինչ, որ ձեռքդ գտնի անելու համար, ամբողջ ուժովդ արա՛, որովհետև գերեզմանում, ուր որ գնալու ես, գործ, նշանակություն, գիտություն և իմաստություն չկա։
Ես նրանց տարել էի այն երկիրը, որի համար ես երդվել էի, որպեսզի նրանց տամ այն, իսկ նրանք, ամեն բարձր բլուր տեսնելով և ամեն տերևախիտ ծառ տեսնելով, այնտեղ իրենց զոհերը մատուցեցին և իմ բարկությունը գրգռող իրենց մատաղներն այնտեղ տարան, իրենց անուշահոտ խունկն այնտեղ մատուցեցին և այնտեղ թափեցին իրենց թափելու նվերները"։
Աստված մարդ չէ, որ սուտ խոսի, Ոչ էլ մարդու որդի, որ զղջա։ Մի՞թե կասի և չի անի Կամ կխոսի և չի՞ կատարի։