ՀԵՍՈՒ 21:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հուդայի որդիների ցեղից ու Շմավոնի որդիների ցեղից տվեցին այս քաղաքները, որոնք հիշատակված են իրենց անուններով, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հուդայի որդիների ցեղը, Շմավոնի որդիների ցեղը և Բենիամինի որդիների ցեղը հետևյալ քաղաքներն անվանապես տվեցին |
Նրանք Հուդայի որդիների ցեղից, Շմավոնի որդիների ցեղից և Բենիամինի որդիների ցեղից վիճակով տվեցին այս քաղաքները և դրանք հիշատակեցին անուններով։
Նրա մոտ էին Եդենը, Մինիամինը, Հեսուն, Սեմայիան, Ամարիան և Սեքենիան՝ քահանաների քաղաքներում հավատարմությամբ գործողներ, որպեսզի տային իրենց եղբայրներին՝ թե՛ մեծին, թե՛ փոքրին՝ ըստ նրանց կարգի։
և դրանք եղան Ահարոնի որդիներինը, որոնք Ղևիի որդիներից եղող Կահաթյանների ազգատոհմերից էին, քանի որ առաջին վիճակը նրանց էր դուրս եկել։
Վիճակը դուրս եկավ Կահաթյանների ազգատոհմերին. և ղևտացիներից Ահարոն քահանայի որդիներին վիճակով դուրս եկան տասներեք քաղաքներ Հուդայի ցեղից, Շմավոնի ցեղից և Բենիամինի ցեղից։
Իսրայելի որդիները այս քաղաքներն ու նրանց ագարակները վիճակով տվեցին ղևտացիներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսի միջոցով։