«Սրանք են ցեղերի անունները։ Հյուսիսի ծայրից Եթլոնի ճանապարհի մոտով Լեբո-Եմաթ և Ասար-Ենան՝ Դամասկոսի սահմանը մինչև Եմաթ, դեպի հյուսիս. արևելյան սահմանից մինչև ծովը. Դանը՝ մեկ բաժին։
ՀԵՍՈՒ 19:48 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս է Դանի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքներն ու դրանց գյուղերը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դանի որդիները գնացին և պատերազմեցին Ղեսեմի դեմ, գրավեցին այն և սրի քաշեցին բնակիչներին, ժառանգեցին այն և բնակվեցին նրա մեջ ու իրենց հոր անունով Ղեսեմն անվանեցին Դան։ Այս է Դանի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի՝ այս քաղաքներով և նրանց ավաններով հանդերձ։ Եվ վերջացրին երկրի բաժանումն իրենց սահմաններով։ |
«Սրանք են ցեղերի անունները։ Հյուսիսի ծայրից Եթլոնի ճանապարհի մոտով Լեբո-Եմաթ և Ասար-Ենան՝ Դամասկոսի սահմանը մինչև Եմաթ, դեպի հյուսիս. արևելյան սահմանից մինչև ծովը. Դանը՝ մեկ բաժին։
Դանի որդիների սահմանը փոքր դուրս եկավ իրենց համար, ուստի Դանի որդիները վեր կացան ու պատերազմեցին Լեսեմի դեմ, գրավեցին այն, սրի քաշեցին նրա բնակիչներին, ժառանգեցին այն, բնակվեցին նրա մեջ և Լեսեմն իրենց հոր՝ Դանի անունով կոչեցին Դան։
Երբ վերջացրին երկրի բաժանումն իր սահմաններով, Իսրայելի որդիները Նավեի որդի Հեսուին ժառանգություն տվեցին իրենց տարածքի մեջ։