և արևմտյան կողմից իջնում է Հեփալթիի սահմանը, մինչև վարի Բեթորոնի սահմանը, մինչև Գազեր և հասնում է ծովը։
ՀԵՍՈՒ 17:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս սահմանն իջնում է Կանա հեղեղատը. հեղեղատի հարավային կողմում Մանասեի քաղաքներն են։ Մանասեի սահմանը հեղեղատի հյուսիսային կողմից գնալով հասնում է ծովը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սահմանները հարավային կողմից իջնում են Կանայի ձորը, Հայիրի ձորի դիմաց, և Եփրեմի բևեկնի ծառն ընկնում է Մանասեի քաղաքի մեջ։ Մանասեի սահմանը հյուսիսից գնում է մինչև հեղեղատը և վերջանում է ծովում։ |
և արևմտյան կողմից իջնում է Հեփալթիի սահմանը, մինչև վարի Բեթորոնի սահմանը, մինչև Գազեր և հասնում է ծովը։
Հարավային կողմը Եփրեմինը, իսկ հյուսիսային կողմը Մանասեինը լինելով՝ նրանց սահմանը ծովը եղավ. հյուսիսային կողմից դրանք դիպչում էին Ասերին, իսկ արևելյան կողմից՝ Իսաքարին։
Այս սահմանը դառնում է դեպի Ռամա, մինչև Տյուրոս՝ ամուր քաղաքը, շրջվում է դեպի Ուսա և վերջանում ծովում, Աքեզիբի վիճակում.