Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 13:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

դաշտավայրի բոլոր քաղաքները և Եսեբոնում թագավորող ամորհացիների Սեհոն թագավորի ամբողջ թագավորությունը։ Մովսեսը հարվածեց սրան, ինչպես նաև Մադիամի իշխաններին՝ Եվիին, Րոկոմին, Սուրին, Ուրին և Ռոբին, որոնք Սեհոնի նախարարներն էին և բնակվում էին այդ երկրում։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

ամբողջ թագավորությունն ամորհացիների Սեհովն թագավորի, որ թագավորում էր Եսեբոնում։ Մովսեսը ջարդեց նրան, ինչպես նաև Մադիամի իշխաններին՝ Եվիին, Րոկոմին, Սուրին, Ուրին, Ռովբեին, որոնք Սեհովնի վասալներն էին, և այդ երկրի բնակիչներին։

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 13:21
6 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ սպանված մադիանացի կնոջ անունը Քազբի էր, Սուրի աղջիկը, որ Մադիամում ազգատոհմի իշխան էր։


Նրանց սպանվածների հետ սպանեցին նաև մադիանացիների հինգ թագավորներին՝ Եվիին, Րոկոմին, Սուրին, Ուրին և Ռոբեին. նաև Բեորի որդի Բաղաամին սրով սպանեցին։


Դաշտային բոլոր քաղաքները, ամբողջ Գաղաադն ու ամբողջ Բասանը, մինչև Սելքա և Եդրայի, Բասանում գտնվող Օգի թագավորության քաղաքները։


Բեթ-Փեգորը, Փասգա լեռան ստորոտը, Բեթեսիմոթը,