ՀԵՍՈՒ 10:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հեսուն ասաց. «Քարայրի մուտքին մեծ քարե՛ր գլորեք և նրա վրա մարդի՛կ նշանակեք, որպեսզի պահպանեն դրանք։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեսուն ասաց. «Քարայրի մուտքին մեծամեծ քարե՛ր գլորեք և նրանց վրա մարդի՛կ կարգեք, որ հսկեն նրանց։ |
Ինչպես որ երբ մարդ փախչի առյուծի բերանից, և արջը հանդիպի նրան, կամ տուն մտնի և ձեռքը պատին հենի, և օձը կծի նրան.
Տիրոջը տեսա զոհասեղանի կողքին կանգնած, և ասաց. «Հարվածի՛ր խոյակներին, որպեսզի շեմերը դողան, և փշրի՛ր դրանք նրանց բոլորի գլխի վրա։ Նրանց մնացորդին սրով պիտի սպանեմ, նրանցից և ոչ մեկը չի փախչելու, և նրանցից ոչ մեկը չի ազատվելու։
Հեսուին հայտնեցին՝ ասելով. «Այդ հինգ թագավորները գտնվել են Մակեդայում՝ քարայրի մեջ թաքնված»։
Բայց դուք կանգ մի՛ առեք, հալածե՛ք ձեր թշնամիներին, հարվածե՛ք նրանց վերջապահներին և թույլ մի՛ տվեք նրանց, որ մտնեն իրենց քաղաքները, որովհետև ձեր Տեր Աստվածը նրանց մատնեց ձեր ձեռքը»։
Այն ժամանակ Հեսուն ասաց. «Բա՛ց արեք քարայրի մուտքը և այնտեղից հանեք բերե՛ք ինձ մոտ այն հինգ թագավորներին»։