Տեր Աստված ասաց օձին. «Քանի որ դու արեցիր այդ, անիծյալ լինես բոլոր անասունների և դաշտային բոլոր կենդանիների մեջ. փորիդ վրա գնաս և հող ուտես կյանքիդ բոլոր օրերին։
ԾՆՆԴՈՑ 9:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ասաց. «Անիծյալ լինի Քանանը, ծառաների ծառա լինի նա իր եղբայրներին»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ասաց. «Անիծյալ լինի Քանանը և ծառա՝ իր եղբայրներին»։ |
Տեր Աստված ասաց օձին. «Քանի որ դու արեցիր այդ, անիծյալ լինես բոլոր անասունների և դաշտային բոլոր կենդանիների մեջ. փորիդ վրա գնաս և հող ուտես կյանքիդ բոլոր օրերին։
Եվ հիմա դու անիծյալ լինես այն երկրից, որ իր բերանը բաց արեց եղբորդ արյունը քո ձեռքից ընդունելու համար։
Անիծյալ լինի նրանց բարկությունը, քանզի կատաղի էր. անիծյալ լինի ցասումը նրանց, քանզի խիստ էր։ Կբաժանեմ նրանց Հակոբի մեջ Եվ կցրեմ Իսրայելի մեջ։
Այդ ժամանակ ձախ կողմում կանգնածներին կասի. "Անիծյալնե՛ր, ինձանից հեռո՛ւ գնացեք, հավիտենական կրակի մեջ, որ սատանայի ու նրա հրեշտակների համար է պատրաստված։
Հիսուսը նրանց պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ամեն ոք, ով մեղք է գործում, մեղքի ծառա է։
Նույն օրը Հեսուն նրանց փայտահատ ու ջրկիր կարգեց ժողովրդի և Տիրոջ զոհասեղանի համար այն տեղում, որ կընտրի Տերը. և նրանք այդպես ծառայում են մինչև այսօր։