ԾՆՆԴՈՑ 8:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սպասեց ևս յոթ օր և տապանից դարձյալ արձակեց աղավնուն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա սպասեց ևս յոթ օր ու տապանից դարձյալ արձակեց աղավնուն։ |
Որովհետև յոթ օրից հետո երկրի վրա քառասուն օր և քառասուն գիշեր անձրև պիտի բերեմ և երկրի երեսից պիտի ջնջեմ իմ ստեղծած ամեն էակ»։
Երեկոյան դեմ աղավնին եկավ նրա մոտ, և ահա ձիթենու նոր կտրված մի տերև կար նրա բերանում։ Նոյը իմացավ, որ ջրերը նվազել են երկրի վրայից։
Աղավնին իր ոտքի հանգստության տեղ չգտավ և ետ դարձավ նրա մոտ՝ տապան, որովհետև ամբողջ երկրի մակերեսը ջրով էր ծածկված։ Նոյը մեկնեց իր ձեռքը և վերցրեց աղավնուն ու բերեց իր մոտ՝ տապան։
Այո՛, Տե՛ր, սպասել ենք քեզ հենց քո դատաստանների ճանապարհին, քո անվանն ու քո հիշատակին էր ցանկանում մեր հոգին։