Երեսիդ քրտինքով ուտես հացդ, մինչև որ ետ դառնաս դեպի հողը, որովհետև նրանից առնվեցիր. որովհետև հող ես դու և դեպի հողը կդառնաս»։
ԾՆՆԴՈՑ 50:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ իմ հայրը երդվեցրեց ինձ՝ ասելով. “Ահա ես մեռնում եմ. ինձ կթաղես իմ գերեզմանում, որ ես փորել եմ ինձ համար Քանանի երկրում”։ Այժմ թող գնամ թաղեմ իմ հորն ու վերադառնամ»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ որ իմ հայրը երդվեցրել է ինձ ու ասել. “Ահա ես մեռնում եմ։ Ինձ կթաղես այն շիրիմում, որ ես ինձ համար փորել եմ քանանացիների երկրում”։ Արդ, թո՛ւյլ տուր՝ գնամ, թաղեմ իմ հորն ու վերադառնամ»։ |
Երեսիդ քրտինքով ուտես հացդ, մինչև որ ետ դառնաս դեպի հողը, որովհետև նրանից առնվեցիր. որովհետև հող ես դու և դեպի հողը կդառնաս»։
Ապա Իսրայելն ասաց Հովսեփին. «Ահա ես մեռնում եմ, բայց Աստված ձեզ հետ կլինի ու ձեզ կվերադարձնի ձեր հայրերի երկիրը։
Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ահա ես մեռնում եմ. Աստված անպայման կայցելի ձեզ, կհանի ձեզ այս երկրից և կտանի այն երկիրը, որ երդվեց տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին»։
Երբ նրա սգի օրերն անցան, Հովսեփը խոսեց փարավոնի տան հետ՝ ասելով. «Եթե հիմա շնորհ գտա ձեր առաջ, խնդրում եմ, դիմե՛ք փարավոնին և ասացե՛ք, որ
Նրան թաղեցին Դավթի քաղաքում, այն գերեզմանում, որ ինքը պատրաստել էր։ Նրան պառկեցրին մի անկողնում, որը լցրել էին զանազան արվեստագործ բաղադրություններով, և նրա պատվին մեծ կրակ վառեցին։
Բարձր տեղից պիտի վախենան և պիտի սարսափեն ճանապարհին. նշենին պիտի ծաղկի, և մարախը պիտի ծանրանա, ախորժակը պիտի դադարի, որովհետև մարդը գնում է իր հավիտենական տունը, և փողոցում շրջում են սգացողները։
Եթե մի մարդ հարյուր որդի ծնի և շատ տարիներ ապրի, և նրա տարիների օրերը բազմաթիվ լինեն, ու նրա անձը չկշտանա բարիքից, և նա թաղում էլ չունենա, ես ասում եմ, որ վիժածը նրանից լավ է։
“Ի՞նչ ունես այստեղ և ո՞վ ունես այստեղ, որ քեզ համար այստեղ գերեզման ես փորել, բարձունքի վրա քեզ համար գերեզմա՜ն ես փորում, ժայռի մեջ քեզ համար բնակարա՜ն ես շինում”։
ու դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր ժայռի մեջ։ Նա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց և գնաց։
Ուստի ես կմեռնեմ այս երկրում և Հորդանանից չեմ անցնի, բայց դուք կանցնեք և կժառանգեք այդ լավ երկիրը։
Եվ Սավուղը Հովնաթանին ասաց. «Հայտնի՛ր ինձ, թե ինչ ես արել». և Հովնաթանը նրան հայտնեց ու ասաց. «Ձեռքիս գավազանի ծայրով մի քիչ մեղր եմ կերել. ահավասիկ ես պիտի մեռնեմ»։