Նրանք օրհնեցին Ռեբեկային և ասացին նրան. «Ո՛վ մեր քույր, շատ ու շատ հազարներ դառնաս, և քո սերունդը թող տիրանա իր թշնամիների քաղաքներին»։
ԾՆՆԴՈՑ 48:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այդ օրը օրհնեց նրանց ու ասաց. «Իսրայելը քեզանո՛վ պիտի օրհնի՝ ասելով. “Աստված քեզ Եփրեմի և Մանասեի պես անի”»։ Եվ նա Եփրեմին Մանասեից առաջ դասեց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հակոբն այդ օրը օրհնեց նրանց՝ ասելով. «Իսրայելի որդիները ձեզանով թող օրհնեն միմյանց՝ ասելով. “Աստված թող քեզ անի այն, ինչ արեց Եփրեմին ու Մանասեին”»։ Եվ Եփրեմին ավելի առաջ դասեց, քան Մանասեին։ |
Նրանք օրհնեցին Ռեբեկային և ասացին նրան. «Ո՛վ մեր քույր, շատ ու շատ հազարներ դառնաս, և քո սերունդը թող տիրանա իր թշնամիների քաղաքներին»։
Ամենակարող Աստված օրհնի քեզ, աճեցնի ու բազմացնի քեզ, որպեսզի դու ժողովուրդների բազմություն լինես։
Ապա Իսրայելն ասաց Հովսեփին. «Ահա ես մեռնում եմ, բայց Աստված ձեզ հետ կլինի ու ձեզ կվերադարձնի ձեր հայրերի երկիրը։
Հավատով Հակոբը մեռնելիս Հովսեփի որդիներից ամեն մեկին օրհնեց և իր գավազանի ծայրին հենվելով՝ երկրպագեց Աստծուն։
Հովսեփի որդիները Հեսուի հետ խոսեցին և ասացին. «Ինչո՞ւ ինձ միայն մեկ վիճակ և մեկ բաժին ժառանգություն տվեցիր, երբ ես բազմաքանակ ժողովուրդ եմ, որովհետև Տերն ինձ այսչափ օրհնեց»։