Հովսեփն առաջնեկի անունը դրեց Մանասե, «Որովհետև,- ասաց,- Աստված ինձ մոռանալ տվեց իմ բոլոր վշտերը և իմ հոր ամբողջ տունը»։
ԾՆՆԴՈՑ 48:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ապա Հովսեփն առավ նրանց երկուսին էլ՝ Եփրեմին իր աջ ձեռքով Իսրայելի ձախ կողմից և Մանասեին իր ձախ ձեռքով Իսրայելի աջ կողմից, ու մոտեցրեց նրան։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա Հովսեփը, բռնելով իր երկու որդիներին՝ Եփրեմին իր աջ կողմում, այսինքն՝ Իսրայելի ձախ կողմում, և Մանասեին՝ իր ձախ կողմում, այսինքն՝ Իսրայելի աջ կողմում, մոտեցրեց նրան։ |
Հովսեփն առաջնեկի անունը դրեց Մանասե, «Որովհետև,- ասաց,- Աստված ինձ մոռանալ տվեց իմ բոլոր վշտերը և իմ հոր ամբողջ տունը»։
Հովսեփի համար Եգիպտոսի երկրում ծնվեցին Մանասեն և Եփրեմը, որոնց ծնեց Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթը նրա համար։
Իսրայելն իր աջ ձեռքը մեկնեց և դրեց Եփրեմի գլխին, որ փոքրն էր, իսկ ձախ ձեռքը՝ Մանասեի գլխին՝ դիտմամբ փոխելով իր ձեռքերը, որովհետև Մանասեն անդրանիկն էր։