Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 47:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Լրացավ այդ տարին. հաջորդ տարի նրանք եկան Հովսեփի մոտ և ասացին նրան. «Մենք չենք ծածկի մեր տիրոջից, որ վերջացել է փողը, և մեր անասուններն էլ մեր տիրոջը եղան։ Էլ ոչինչ չմնաց մեզ մեր տիրոջ առաջ, բացի մեր անձերից և մեր հողից։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այդ տարին անցավ. նրանք երկրորդ տարին եկան Հովսեփի մոտ և ասացին. «Տե՛ր, կթողնե՞ս, որ կորստյան մատնվենք. մեր արծաթն սպառվեց, մեր անասուններն ու ունեցվածքը քեզ տվեցինք։ Մենք այլևս ոչինչ չունենք մեր տիրոջը տալու, բացի մեր անձերից ու մեր հողակտորներից։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 47:18
4 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք իրենց անասունները բերեցին Հովսեփի մոտ, և Հովսեփը նրանց ձիերի, ոչխարների, արջառների և էշերի փոխարեն հաց տվեց նրանց։ Եվ այդ տարի նրանց հացով կերակրեց նրանց բոլոր անասունների փոխարեն։


Ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ ու ոչնչանանք թե՛ մենք, թե՛ մեր երկիրը. ծախո՛ւ առ մեզ ու մեր հողը հացի դիմաց, և մենք ու մեր հողը թող ծառաներ լինենք փարավոնին։ Սերմացո՛ւ տուր, որ ապրենք ու չմեռնենք, և երկիրն էլ անապատ չդառնա»։


Եվ երբ մի անգամ Իսրայելի թագավորն անցնում էր պարսպի վրայով, մի կին աղաղակեց և ասաց նրան. «Օգնի՛ր ինձ, ո՛վ տեր իմ թագավոր»։


«Ո՛վ տեր իմ թագավոր, այս մարդիկ չարիք գործեցին, ինչ որ արեցին Երեմիա մարգարեին՝ նրան գուբը գցելով։ Եվ նա այնտեղ սովամահ կլինի, որովհետև քաղաքում այլևս հաց չկա»։