ԾՆՆԴՈՑ 46:30 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելն ասաց Հովսեփին. «Հիմա թող մեռնեմ քո երեսը տեսնելուց հետո, որովհետև կենդանի ես դեռ»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելն ասաց Հովսեփին. «Այսուհետև կարող եմ մեռնել, որովհետև տեսա քո երեսը, և դու կենդանի ես»։ |
Հովսեփը պատրաստեց իր կառքը և ելավ գնաց Գեսեմ՝ դիմավորելու իր հորը՝ Իսրայելին։ Երբ որ հայրը երևաց, նրա վզովն ընկավ և երկար լաց եղավ՝ նրա վզին փարված։
Հովսեփն ասաց իր եղբայրներին և իր հոր ընտանիքին. «Գնամ հայտնեմ փարավոնին և ասեմ նրան. “Իմ եղբայրներն ու իմ հոր ընտանիքը, որ Քանանի երկրում էին, եկել են ինձ մոտ։