ԾՆՆԴՈՑ 46:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հակոբի կին Ռաքելի որդիները՝ Հովսեփ և Բենիամին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռաքելի՝ Հակոբի կնոջ որդիները՝ Հովսեփն ու Բենիամինը։ |
Հովսեփին իջեցրին Եգիպտոս։ Փարավոնի ներքինի եգիպտացի Պետափրեսը՝ թիկնապահների պետը, ծախու առավ նրան իսմայելացիների ձեռքից, որոնք այնտեղ էին իջեցրել նրան։
Սրանք Զեղփայի որդիներն են, որին Լաբանն իր Լիա աղջկան էր տվել, և նա սրանց ծնեց Հակոբի համար. տասնվեց հոգի։
Հովսեփի համար Եգիպտոսի երկրում ծնվեցին Մանասեն և Եփրեմը, որոնց ծնեց Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթը նրա համար։