Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 45:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ իր եղբայր Բենիամինի վզովն ընկավ ու լաց եղավ։ Բենիամինն էլ լաց եղավ՝ նրա վզովն ընկած։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ նա ընկավ իր եղբոր՝ Բենիամինի պարանոցին ու լաց եղավ. Բենիամինն էլ լաց եղավ՝ նրա պարանոցին փաթաթված։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 45:14
9 Խաչաձեւ Հղումներ  

Ապա Հակոբը համբուրեց Ռաքելին և բարձր ձայնով լաց եղավ։


Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց նրան, փաթաթվեց նրա պարանոցին և համբուրեց նրան, և լաց եղան։


Եվ Հովսեփը, առանձնանալով նրանցից, լաց եղավ։ Ու վերադարձավ նրանց մոտ և խոսեց նրանց հետ։ Ապա նրանց միջից վերցնելով Շմավոնին՝ նրանց աչքի առաջ կապեց նրան։


Հովսեփն արագ դուրս ելավ, որովհետև նրա սիրտը ճմլվում էր իր եղբոր համար, և տեղ էր փնտրում, որ լաց լինի։ Եվ ներքնասենյակ մտավ ու այնտեղ լաց եղավ։


Եվ համբուրեց իր բոլոր եղբայրներին ու նրանց փարվելով՝ լաց եղավ։ Դրանից հետո եղբայրները խոսեցին նրա հետ։


Նա բարձրաձայն լաց եղավ, և լսեցին եգիպտացիներն ու փարավոնի ամբողջ տունը։


Հովսեփը պատրաստեց իր կառքը և ելավ գնաց Գեսեմ՝ դիմավորելու իր հորը՝ Իսրայելին։ Երբ որ հայրը երևաց, նրա վզովն ընկավ և երկար լաց եղավ՝ նրա վզին փարված։


Եվ վեր կացավ իր հոր մոտ եկավ։ Ու երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ և գթաց. վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան։


անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորմներ։