Հուդան խոսեց նրա հետ՝ ասելով. «Այն մարդը վճռականորեն ասաց. “Իմ երեսը չտեսնեք, եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի”։
ԾՆՆԴՈՑ 44:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ դու ասացիր քո ծառաներին. “Եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չիջնի, իմ երեսնը այլևս չտեսնեք”։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դու ասացիր քո ծառաներին. “Եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չիջնի, չհամարձակվեք երևալ իմ աչքին”։ |
Հուդան խոսեց նրա հետ՝ ասելով. «Այն մարդը վճռականորեն ասաց. “Իմ երեսը չտեսնեք, եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի”։
Իսկ եթե չուղարկես, չենք իջնի, որովհետև այն մարդն ասաց մեզ. “Իմ երեսը չտեսնեք, եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի”»։
Մենք ասացինք մեր տիրոջը. “Երեխան չի կարող թողնել իր հորը, որովհետև եթե իր հորը թողնի, նա կմահանա”։