Մենք դաշտում խրձեր էինք կապում, և ահա իմ խուրձը բարձրացավ և կանգնեց ուղիղ, իսկ ձեր խրձերը կանգնեցին նրա շուրջը և երկրպագեցին իմ խրձին»։
ԾՆՆԴՈՑ 44:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հուդան պատասխանեց. «Ի՞նչ ասենք իմ տիրոջը, ի՞նչ խոսենք կամ ինչպե՞ս արդարանանք. Աստված բռնեց քո ծառաների հանցանքը։ Ահա մենք մեր տիրոջ ծառաներն ենք, թե՛ մենք և թե՛ նա, ում մոտ գտնվեց բաժակը»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հուդան ասաց. «Ի՞նչ պատասխան տանք մեր տիրոջը, ի՞նչ ասենք կամ ինչպե՞ս արդարանանք։ Աստված հայտնեց քո ծառաների հանցանքը։ Արդ, մեր տիրոջ ծառաներն ենք և՛ մենք, և՛ նա, ում մոտ որ գտնվեց սկիհը»։ |
Մենք դաշտում խրձեր էինք կապում, և ահա իմ խուրձը բարձրացավ և կանգնեց ուղիղ, իսկ ձեր խրձերը կանգնեցին նրա շուրջը և երկրպագեցին իմ խրձին»։
Մի ուրիշ երազ էլ տեսավ և այն պատմեց իր եղբայրներին՝ ասելով. «Մի երազ էլ տեսա. ահա արեգակը, լուսինը և տասնմեկ աստղեր երկրպագություն էին անում ինձ»։
Հովսեփն ասաց. «Քա՛վ լիցի, որ ես այդպիսի բան անեմ. միայն այն մարդը, որի մոտ գտնվել է բաժակը, թող ինձ ծառա լինի, իսկ դուք խաղաղությամբ գնացե՛ք ձեր հոր մոտ»։
Որովհետև քո ծառան այդ երեխայի համար երաշխավոր է եղել իմ հորը՝ ասելով. “Եթե ես նրան ետ չբերեմ քեզ մոտ, հավիտյան հանցավոր կլինեմ իմ հոր հանդեպ”։
Եվ կինն ասաց Եղիային. «Դու ի՞նչ ունես ինձ հետ, մա՛րդ Աստծո, ինձ մոտ եկար, որ հիշեցնես իմ մեղքերը և մեռցնե՞ս իմ որդուն»։
Ո՛վ Տեր Աստված Իսրայելի, դու արդար ես, որովհետև մենք մինչև այսօր փրկված մնացինք. ահա մենք քո առջև ենք մեր հանցանքով, թեև այս պատճառով քո առաջ կանգնել չի լինի»։
Ուրեմն սրանով պիտի քավվի Հակոբի անօրենությունը, և սա է նրա մեղքի վերցվելու ամբողջ պտուղը. երբ զոհասեղանի քարերը փշրված կրաքարերի պես անի, այլևս կանգնած չեն մնալու աստարովթներն ու խնկասեղանները,
Ո՜վ Տեր, քոնն է արդարությունը, իսկ մերը՝ երեսի ամոթը, ինչպես որ այսօր է, Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին, բոլոր իսրայելացիներին մերձավոր ու հեռավոր այն բոլոր երկրներում, ուր նրանց աքսորել ես այն անհավատարմության համար, որ գործեցին քո դեմ։
որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով պիտի դատվեք, և ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի։
Երբ նրանք այս լսեցին, իրենց սրտում զղջացին և Պետրոսին ու մյուս առաքյալներին ասացին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»։
«Երբ մարդկանց միջև վեճ առաջանա, դատարան թող գնան, և դատավորները դատեն նրանց. արդարին արդարացնեն, իսկ հանցավորին դատապարտեն։
Բայց Իսրայելի որդիները հանցանք գործեցին նզովքի պատճառով, որովհետև Հուդայի ցեղից Զարայի որդի Զաբդիի որդի Քարմիի որդի Աքարը առավ նզովված բաներից. և Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի որդիների վրա։
Մոտեցրեց նրա տունն իր տղամարդկանցով, և ցույց տրվեց Զարայի որդի Զաբդիի որդի Քարմիի որդի Աքարը՝ Հուդայի ցեղից։
Եվ Ադոնիբեզեկն ասաց. «Յոթանասուն թագավոր, որոնց ձեռքերի և ոտքերի մեծ մատները կտրված էին, իմ սեղանի տակ փշրանքներ էին հավաքում։ Ինչպես որ ես արեցի, Աստված էլ ինձ այնպես հատուցում արեց»։ Եվ նրան տարան Երուսաղեմ, ու նա այնտեղ մեռավ։