Նրանցից մեկը իջևանում բաց արեց իր պարկը՝ կեր տալու համար իր էշին, և տեսավ, որ իր փողը դրված է իր պարկի բերանին։
ԾՆՆԴՈՑ 44:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ իսկույն ամեն մեկն իր պարկը իջեցրեց գետին և ամեն մեկը բացեց իր պարկը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրանցից յուրաքանչյուրը, շտապ իջեցնելով իր բեռը, բացեց իր պարկը։ |
Նրանցից մեկը իջևանում բաց արեց իր պարկը՝ կեր տալու համար իր էշին, և տեսավ, որ իր փողը դրված է իր պարկի բերանին։
Նա ասաց. «Հենց հիմա թող ձեր ասածի պես լինի. ում մոտ որ գտնվի, նա ինձ ծառա լինի. իսկ դուք անպարտ կլինեք»։
Վերակացուն սկսեց խուզարկել՝ սկսեց մեծից և վերջացրեց կրտսերով. և բաժակը գտնվեց Բենիամինի պարկի մեջ։