Սրանով պետք է փորձվեք. փարավոնի կյանքը վկա, որ դուք դուրս չեք ելնի այստեղից, եթե ձեր կրտսեր եղբայրն այստեղ չգա։
ԾՆՆԴՈՑ 43:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ եթե չուղարկես, չենք իջնի, որովհետև այն մարդն ասաց մեզ. “Իմ երեսը չտեսնեք, եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի”»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ իսկ եթե մեր եղբորը մեզ հետ չարձակես, չենք գնա, որովհետև այն մարդը մեզ ասաց. “Իմ աչքին չերևաք, եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի”»։ |
Սրանով պետք է փորձվեք. փարավոնի կյանքը վկա, որ դուք դուրս չեք ելնի այստեղից, եթե ձեր կրտսեր եղբայրն այստեղ չգա։
Եվ ձեր կրտսեր եղբորն ինձ մո՛տ բերեք, որպեսզի ձեր խոսքերի ճշմարտությունը հաստատվի, և չմեռնեք»։ Այդպես էլ արեցին։
Բայց Հակոբն ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետև նրա եղբայրը մեռած է, և նա մնացել է մենակ։ Եթե նրան մի փորձանք պատահի ձեր գնացած ճանապարհին, ապա իմ սպիտակ մազերը տրտմությամբ գերեզման կիջեցնեք»։
Հուդան խոսեց նրա հետ՝ ասելով. «Այն մարդը վճռականորեն ասաց. “Իմ երեսը չտեսնեք, եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի”։
Իսրայելն ասաց. «Ինչո՞ւ իմ հանդեպ չարություն արեցիք՝ այդ մարդուն իմացնելով, որ ուրիշ եղբայր ունեք»։
Իսկ դու ասացիր քո ծառաներին. “Եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չիջնի, իմ երեսնը այլևս չտեսնեք”։
Մենք ասացինք. “Չենք կարող գնալ. եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ լինի, այն ժամանակ կիջնենք, որովհետև մենք չենք կարող այդ մարդու երեսը տեսնել, եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չլինի”։
Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի քո կյանքի օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։