ԾՆՆԴՈՑ 43:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ մարդը նրանց տարավ Հովսեփի տունը, ջուր տվեց, և լվացին իրենց ոտքերը։ Եվ կեր տվեց նրանց էշերին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վերակացուն նրանց տարավ ներս՝ Հովսեփի տուն։ Ջուր բերեց, որ նրանք լվանան իրենց ոտքերը, և նրանց գրաստներին կեր տվեց։ |
Եվ ասաց. «Իմ տերե՛ր, եկե՛ք, մտե՛ք ձեր ծառայի տունը և գիշերը մնացե՛ք։ Լվացե՛ք ձեր ոտքերը. առավոտյան վաղ վեր կկենաք և ձեր ճամփան կգնաք»։ Նրանք ասացին. «Ո՛չ, մենք գիշերը կմնանք փողոցում»։
Մարդը եկավ տուն. և քանդեց ուղտերի կապերը, հարդ ու խոտ տվեց ուղտերին և ջուր բերեց՝ նրա ոտքերը և նրա հետ եղողների ոտքերը լվանալու համար։
Դավիթն ասաց Ուրիային. «Իջի՛ր քո տուն և ոտքերդ լվա՛»։ Եվ երբ Ուրիան դուրս եկավ թագավորի պալատից, թագավորն էլ նրա հետևից պարգև ուղարկեց։
Եվ դեպի կինը դառնալով՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. ես քո տուն մտա, և դու իմ ոտքերին ջուր չլցրեցիր, բայց սա ոտքերս իր արտասուքներով թրջեց ու իր մազերով սրբեց։
բարի գործերով է վկայվել, երեխաներ է մեծացրել, հյուրեր ընդունել, սրբերի ոտքերը լվացել, նեղության մեջ գտնվողներին ձեռք մեկնել, ամեն բարի գործերի հետևել։