Եվ յոթ տարիների ամբողջ պաշարը, որ եղավ Եգիպտոսի երկրում, հավաքեց և ամբարեց քաղաքներում. ամեն մի քաղաքի շրջակա արտերի պաշարը նույն քաղաքում ամբարեց։
Հովսեփը տնտեսեց եգիպտացիների երկրի առատության յոթ տարիների բերքը՝ ամեն մի քաղաքի շուրջը գտնվող դաշտերի բերքն ամբարելով այդ քաղաքում։
Առատության յոթ տարիներին երկիրը խիստ շատ արդյունք տվեց։
Հովսեփը ծովի ավազի չափ խիստ շատ ցորեն դիզեց, այնքան, որ մարդիկ դադարեցին հաշվելուց, որովհետև անթիվ էր։
և ժողովրդին բերել տվեց քաղաքները՝ Եգիպտոսի սահմանի մի ծայրից մինչև մյուս ծայրը։