ԾՆՆԴՈՑ 41:27 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն յոթ վտիտ ու զազրելի երինջները, որ դրանցից հետո դուրս ելան, յոթ տարի են, իսկ այն յոթ դատարկ ու խորշակահար հասկերը յոթ տարի սով են նշանակում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրանցից հետո ելած տգեղ ու վտիտ յոթ երինջները նույնպես յոթ տարի են նշանակում, ինչպես նաև չորուկ ու խորշակահար յոթ հասկերը, որոնք ազդարարում են, որ յոթ տարի սով է լինելու։ |
Եվ ահա դրանց ետևից գետից դուրս ելան ուրիշ յոթ երինջներ՝ տեսքով զազրելի և մարմնով վտիտ, ու կանգնեցին մյուս երինջների մոտ՝ գետի եզերքին։
Եղիսեն խոսեց այն կնոջ հետ, որի որդուն կենդանացրել էր, թե՝ «Վե՛ր կաց և գնա՛ դու և քո ընտանիքը և պանդո՛ւխտ եղիր, ուր որ կարող ես, որովհետև Տերը սով է կանչել, և այն յոթ տարով գալու է այս երկիրը»։