Մի ազատված եկավ և պատմեց եբրայեցի Աբրամին, որը բնակվում էր Եսքողի եղբոր, Աների եղբոր՝ ամորհացի Մամբրեի կաղնիների մեջ, որովհետև նրանք Աբրամի հետ դաշնակից էին։
ԾՆՆԴՈՑ 40:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև ինձ իրոք գողացան եբրայեցիների երկրից, և այստեղ էլ մի բան չեմ արել, որ ինձ այս բանտը նետեն»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև ինձ եբրայեցիների երկրից գողացան. այստեղ ոչինչ չարեցի, և ինձ գցեցին այս գուբը»։ |
Մի ազատված եկավ և պատմեց եբրայեցի Աբրամին, որը բնակվում էր Եսքողի եղբոր, Աների եղբոր՝ ամորհացի Մամբրեի կաղնիների մեջ, որովհետև նրանք Աբրամի հետ դաշնակից էին։
Հովսեփի տերը բռնեց ու բանտ նետեց նրան, այն տեղը, որտեղ թագավորի բանտարկյալներն էին կապված։ Եվ նա այնտեղ՝ բանտում էր։
Երբ հացագործապետը տեսավ, որ լավ մեկնաբանեց, ասաց Հովսեփին. «Ես էլ իմ երազում տեսա՝ գլխիս վրա ընտիր ալյուրի երեք զամբյուղ կար։
Այնտեղ մեզ հետ եբրայեցի մի պատանի կար՝ դահճապետի ծառան։ Մենք պատմեցինք նրան, և նա մեկնեց մեզ մեր երազները՝ ամեն մեկիս տալով իր երազի մեկնությունը։
Որովհետև ամբարիշտի բերանը և նենգավորի բերանը բացվեցին ինձ վրա. սուտ լեզվով խոսում են իմ դեմ։
Իմ Աստվածն ուղարկեց իր հրեշտակին, և նա փակեց առյուծների բերանը, ու նրանք ինձ չվնասեցին, որովհետև նրա առաջ ես անմեղ գտնվեցի։ Քո առաջ ևս, ո՛վ թագավոր, ոչ մի հանցանք չեմ գործել»։
Հիսուսը նրանց ասաց. «Ձեզ բազում բարի գործեր ցույց տվեցի իմ Հոր կողմից. դրանցից ո՞ր գործի համար եք ինձ քարկոծում»։
Բայց դա տեղի ունեցավ, որպեսզի կատարվի նրանց օրենքում գրված խոսքը. "Ինձ առանց պատճառի ատեցին" (Սաղ. 35.19, 69.4)։
Եթե գտնվի մեկը, որ իր եղբայրներից, այսինքն՝ Իսրայելի որդիներից մեկին գողանալով՝ նրան իր ստրուկը դարձրած կամ վաճառած լինի, ապա այդ գողը թող մահվամբ պատժվի։ Այդպիսով չարությունը կվերացնես քո միջից։
պոռնիկների և արվամոլների, մարդու առևտրով զբաղվողների, ստախոսների և սուտ երդում անողների և այլ բաների, որոնք հակառակ են ողջամիտ վարդապետությանը,
Ահա այսօր քո աչքերը տեսնում են, որ քարայրի մեջ այսօր Տերը քեզ իմ ձեռքը մատնեց, և ասացին, որ քեզ սպանեմ, բայց ես խնայեցի քեզ և ասացի. “Ես իմ ձեռքը չեմ բարձրացնի իմ տիրոջ վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է”։