Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 38:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հուդան ուլն ուղարկեց իր ոդողոմացի բարեկամի ձեռքով, որպեսզի գրավը վերցնի այն կնոջ ձեռքից, բայց նա չգտավ նրան։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հուդան իր ոդողոմացի հովվի միջոցով մի ուլ ուղարկեց, որպեսզի այդ կնոջից հետ ստանա գրավը, բայց հովիվը չգտավ նրան։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 38:20
8 Խաչաձեւ Հղումներ  

Աբիմելեքը կանչեց Աբրահամին և ասաց նրան. «Այդ ի՞նչ արեցիր մեզ. ես ի՞նչ հանցանք եմ գործել քո դեմ, որ ինձ վրա և իմ թագավորության վրա մեծ մեղք ես բերել։ Այնպիսի բաներ ես արել ինձ, որ մարդ չի անի»։


Այն ժամանակ Հուդան իր եղբայրների մոտից իջավ ու գնաց Իրաս անունով ոդողոմացի մի մարդու մոտ։


Թամարը վեր կացավ գնաց, իր վրայից հանեց քողը և հագավ այրիության իր զգեստները։


Եվ այնտեղի մարդկանց հարցրեց՝ ասելով. «Ո՞ւր է այն պոռնիկը, որ Ենայիմի ճանապարհի վրա էր»։ Նրանք պատասխանեցին. «Այստեղ պոռնիկ չի եղել»։


Բայց Ամնոնը մի ընկեր ուներ, որի անունը Հովնադաբ էր. նա Դավթի եղբայր Սամաայի որդին էր։ Հովնադաբը շատ խորամանկ մարդ էր։


Քո եղբորը չատես քո սրտի մեջ։ Քո մերձավորին անպատճառ կհանդիմանես, որպեսզի նրա պատճառով մեղքի տակ չընկնես։


Պիղատոսն ու Հերովդեսն այդ օրը միմյանց հետ բարեկամացան, որովհետև նախկինում իրար հետ թշնամության մեջ էին։


Եվ Սամփսոնի կինը մարդու գնաց նրա բարեկամին՝ իր ընկերոջը։