Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 38:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հուդան ասաց. «Ի՞նչ գրավ տամ քեզ»։ Եվ նա ասաց. «Քո կնիքը, ժապավենը և գավազանը»։ Նա էլ տվեց և մտավ նրա մոտ։ Եվ նա հղիացավ նրանից։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նա ասաց. «Ի՞նչ գրավ տամ քեզ»։ Եվ նա ասաց. «Մատանիդ, գինդդ և այն գավազանը, որ քո ձեռքին է»։ Եվ կենակցեց նրա հետ՝ նրան հղի թողնելով։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 38:18
8 Խաչաձեւ Հղումներ  

Նա էլ ասաց. «Ես իմ հոտերից մի ուլ կուղարկեմ»։ Եվ նա ասաց. «Մինչև ուղարկելդ գրավ կտա՞ս»։


Թամարը վեր կացավ գնաց, իր վրայից հանեց քողը և հագավ այրիության իր զգեստները։


Եվ փարավոնն իր մատից հանեց մատանին և անցկացրեց Հովսեփի մատին, բեհեզյա զգեստներ հագցրեց նրան ու նրա պարանոցին ոսկե մանյակ դրեց։


“Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- Հուդայի թագավոր՝ Հովակիմի որդի Հեքո՛նիա, մատանու կնիք էլ լինես իմ աջ ձեռքին, այնտեղի՛ց էլ կպոկեմ քեզ։


Շնությունը, գինին ու քաղցուն գրավում են միտքը։


Քո հարսի մերկությունը չբանաս. նա քո որդու կինն է, նրա մերկությունը չբանաս։


Հայրն իր ծառաներին ասաց. "Իսկույն բերե՛ք լավագույն պատմուճանը ու հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք և ոտքերին՝ կոշիկներ։